
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության խմբագիր Մարգարիտա Իգնատովան նոյեմբերի 17-ին անհետացել էր Մոսկվայում, ողջ է՝ նրա գտնվելու վայրը հայտնի է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Մոսկվայի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մոսկովյան ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել Իգնատովայի գտնվելու վայրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ, Ռուսաստանի ՔԿ-ում քրեական գործ էր հարուցվել նրա անհետացման փաստի վերաբերյալ: Աղջիկը տնից դուրս է եկել նոյեմբերի 17-ին և չի վերադարձել: