
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան դրոշն իջեցվել է՝ կապված ԱՄԷ նախագահի եղբայր, նախագահի ներկայացուցիչ Ն․Վ․ Շեյխ Սուլթան բն Զայեդ Ալ Նահյանի մահվան հետ։
Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատնից, նախագահի աշխատակազմը երկրում այս առնչությամբ հայտարարել է եռօրյա սուգ։
«ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը խորը կսկիծով սգում է հայրենիքի մեծ կորուստը»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։