ԱՄՆ-ը Լեհաստանում տասնապատիկ կավելացնի իր զորակազմը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ը Լեհաստանում տասնապատիկ կավելացնի իր զորակազմը

ԱՄՆ-ը որոշում Է ընդունել ավելացնել իր ռազմական ներկայությունը Լեհաստանում: Այդ մասին հայտարարել Է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:«Միացյալ Նահանգները՝ մեր հզորագույն դաշնակիցը, նախագահ Անջեյ Դուդայի եւ ազգային պաշտպանության նախարարի ջանքերի շնորհիվ որոշում Է ընդունել ավելի քան տասնապատիկ ավելացնել ԱՄՆ-ի զորակազմը Լեհաստանում»,- ասել Է նա՝ Սեյմում ելույթ ունենալով ծրագրային ճառով:

Ամռանը Վարշավան եւ Վաշինգտոնն ստորագրել են ռազմական համագործակցության համատեղ հռչակագիր: Սակայն փաստաթղթի համաձայն՝ ամերիկյան զորակազմի թվաքանակը պետք Է աճեր սոսկ հազարով ներկայիս 4,5 հազարից:
Նաեւ կողմերը համաձայնեցրել են հանրապետության տարածքում այն վայրերը, որտեղ կտեղաբաշխվեն ամերիկյան զորքերը, իսկ շտաբի գտնվելու վայրն ընտրել են Պոզնանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր