Բաղադրատոմս, որը կօգնի վերականգնել հոդերը
Advertisement 1000 x 90

Բաղադրատոմս, որը կօգնի վերականգնել հոդերը

Փորձագետների կարծիքով՝ ոտքերի, ձեռքերի, մեջքի ցավի հիմնական պատճառը մարմնի դիրքն է։ Այս խնդիրը կարող է առողջության հետ կապված հետագա բարդություններ առաջ բերել։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է, որքան հնարավոր է՝ շուտ լուծել այս խնդիրը։ Fithacker.ru-ն գրում է, որ այս միջոցը կօգնի վերականգնել հոդերի նորմալ աշխատանքը և ամրացնել եղունգները։

Բաղադրիչներ

  • 200 գրամ մեղր
  • 40 գրամ դդմի սերմեր
  • 2 ճաշի գդալ ժելատին
  • 3 ճաշի գդալ չամիչ
  • 4 ճաշի գդալ քունջութի սերմ
  • 8 ճաշի գդալ չիայի սերմեր։

Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Լցրեք ապակե տարայի մեջ։

Օգտագործման եղանակը։ Նախաճաշից և ճաշից առաջ խմեք 1 թեյի գդալ։ Այս միջոցը կօգնի ամրացնել ոսկորները, արագացնել նյութափոխանակությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը