
Ռուսաստանի Պենզա քաղաքում LADA Largus ավտոմեքենան ընկել է տեղի խանութներից մեկի կայանատեղիում եռացող ջրով փոսը, կա 2 զոհ։ Ինչպես հայտնում է НТВ-ն՝ վարորդն ու ուղևորը հասցրել են մեքենայից դուրս գալ, սակայն չեն կարողացել դուրս գալ փոսից: Ավտոմեքենան և մարդկանց մարմինները դուրս են բերվել վերամբարձ կռունկով: Փոսն ընկած ավտոմեքենայից առաջ նույն ճանապարհով անցել է մեկ այլ մեքենա, որի վարորդը ժամանակին նկատել է գետնից բարձրացող գոլորշին և հեռացել:
«Դրանից հետո եկել են իրենք, մեքենան կայանել են այդ հատվածում, ինչից հետո ասֆալտը փլուզվել է»,- պատմել են ականատեսները։