Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները փնտրում են արևմտահայերենի իմացությամբ էքսկուրսավարի
Advertisement 1000 x 90

Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները փնտրում են արևմտահայերենի իմացությամբ էքսկուրսավարի

«Գառնի», «Զվարթնոց», «Ամբերդ», «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Մեծամոր» պատմամշակութային և պատմահնագիտական արգելոց- թանգարաններում պահանջվում է գիդ-էքսկուրսավար՝ արևմտահայերենի իմացությամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

«Գիդ-էքսկուրսավարի համար պահանջվող անհրաժեշտ որակավորումներն են բարձրագույն կրթությունը, հաղորդակցվելու հմտությունը, արևմտահայերենի գերազանց իմացությունը, համակարգչից օգտվելու հմտությունը: Դիմելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել CV- ին՝ Subject բաժնում նշելով Գիդ-էքսկուրսավար (արևմտահայերեն): Հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել +374 (10) 58-74-25 հեռախոսահամարով կամ [email protected] էլ.հասցեով»,-նշում են ՊՈԱԿ-ից: