2019-2020 թվականների ձմեռային օդագնացության շրջանում Վրաստանի միջազգային օդանավակայաններից կկատարվի շաբաթական միջին հաշվով 340 կանոնավոր չվերթ, ինչը 9,3 տոկոսով պակաս Է, քան մեկ տարի առաջ: Դա հաշվել Է հանրապետության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
Մինչեւ 2020 թվականի մարտ ամսվա վերջին շաբաթ օրը Վրաստան կթռչեն 32 արտասահմանյան ավիաընկերություններ, Ryanair-ը, ինչպես նաեւ վրացական Georgian Airways-ը եւ MyWay Airlines-ը: Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կանոնավոր մարդատար չվերթեր են իրականացնելու 26 երկրներ՝ 37 ուղղություններով, Քութայիսի միջազգային օդանավակայանից՝ 18 երկրներ՝ 30 ուղղությամբ, Բաթումի միջազգային օդանավակայանից՝ վեց երկիր:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով ռուսական ավիաընկերություններին արգելել Է Վրաստան թռչել 2019 թվականի հուլիսի 8-ից: Այդ որոշումից առաջ 2019 թվականին Վրաստանի ավիափոխադրումների շուկայում աշխատում Էր ավելի քան 40 ավիաընկերություն, այդ թվում՝ ութ ռուսաստանյան՝ «Աերոֆլոտ»-ը եւ նրա խմբի մեջ մտնող «Պոբեդա»-ն, S7 Airlines-ը, «Ուրալյան ավիագծերը», Smartavia-ն («Նորդավիա» նոր բրենդը), Red Wings-ը, «ՅՈւՏեյր»-ը, ինչպես նաեւ մի քանի չվերթ կատարած «Սեւերստալ» ավիաձեռնարկությունը: 2018 թվականին Վրաստանի օդանավակայաններն սպասարկել են 5,03 մլն ուղեւորներ, ինչը 23,6 տոկոսով ավելի Է, քան նախորդ տարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: