Բաքվում ցույց ցրող «բլոգերը» և Հայաստանի վարչապետի անվտանգությունը. factor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բաքվում ցույց ցրող «բլոգերը» և Հայաստանի վարչապետի անվտանգությունը. factor.am

Համացանցի օգտատերերը ակտիվորեն տարածում են այն ադրբեջանցու նկարները, որը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հարց էր տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ադրբեջանցին, որը եկեղեցում իր ներկայությունից դժգոհ հայ համայնքի ներկայացուցիչներին հակադարձում էր՝ վարչապետին պարբերաբար ուղղում էր «Չէ՞ որ Դուք դեմոկրատ եք․․․» արտահայտությունը՝ հուսալով, որ իրեն դուրս չեն հանի, ըստ ադրբեջանական բաց աղբյուրների՝ Բաքվում մասնակցել է ընդդիմադիր ցույցեր ցրելու ոստիկանական գործողություններին։ Առկա են դա հաստատող լուսանկարներ։ Այլ կերպ ասած՝ նա ոչ թե բլոգեր է, այլ՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից, որը կարողացել է այդքան մոտենալ Հայաստանի վարչապետին ու տալ ադրբեջանական քարոզչությանը հարմար հարցեր։

Ինչպես գրում է factor.am-ը, 2011 թվականին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը մի ամբողջ հոդված է նվիրել Աթա Աբդուլաևին, որը չնայած «քաղաքացիական անձ» է, բայց ոստիկանների հետ միասին ցրում է ընդդիմության հանրահավաքները։ Վերջինս ասել է, որ ինքը Ադրբեջանի ոստիկանության հասարակական խորհրդի անդամ է՝ այդկերպ բացատրելով իր մասնակցությունը։

Ամբողջությամբ՝ factor.am



Նման նյութեր