
«Գահերի խաղը» սերիալում Դեյներիս Թարգարիենի դերը սկսնակ դերասանուհի Էմիլիա Քլարկին աստղ դարձրեց և նրա համար իսկական փորձություն դարձավ։ Այս մասին 33-ամյա Քլարկը պատմել է HBO-ի հեուստաշոուի ընթացքում Դեքս Շեպարդի հետ զրույցի ընթացքում։ Նրա խոսքով՝ մերկ նկարահանվելն իսկական սթրես էր իր համար։ «Ես լաց էի լինում լոգարանում»,- խոստովանել է նա։