«Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի Ռուսաստանի ներկայացուցիչը՝ 13-ամյա Դենբերել Օրժակը, հոսպիտալացվել է Լեհաստանի հիվանդանոցներից մեկն այն բանից հետո, երբ առաջին փորձի ընթացքում ուշագնաց է եղել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Arena Gliwice բեմում առաջին փորձի ընթացքում Օրժակը թուլություն է զգացել, բժիշկներ են հրավիրվել, որոնք տղային հանգիստ են խորհուրդ տվել։ Դենբերելի կողքին են նրա տատիկը և ռուսական պատվիրակության ներկայացուցիչները։ «Դենբերելն ուշագնաց է եղել առաջին փորձի ընթացքում։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Այժմ նա բժիշկների հսկողության տակ է»,- հայտնել են մամուլի ծառայությունից։