«Եթե Փաշինյանն այդպես է որակում նախագահին, ուրեմն ինքն էլ է չարիք»․ Լևոն Զուրաբյան. factor.am
Advertisement 1000 x 90

«Եթե Փաշինյանն այդպես է որակում նախագահին, ուրեմն ինքն էլ է չարիք»․ Լևոն Զուրաբյան. factor.am

Factor TV-ի զրուցակիցը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է

-Երեկ Նիկոլ Փաշինյանը Միլանի հայկական եկեղեցում խոսել է սեր քարոզելու մասին և նկատել, որ «Ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել երկրի բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության, տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Լևոն Տեր-Պետրոսյանին չարիք համարելը։

-Գիտե՞ք ես բոլորին խորհուրդ կտայի Ֆեյսբուքում կարդալ մի երիտասարդի ստատուս Հարութ Ուլոյան անունով։ Նա բավականին լուրջ հրապարակախոսական հմտությունների է տիրապետում, թեպետ այդքան հանրաճանաչ չէ, բայց կարդալ արժե իր նյութերը, որովհետև շատ հաճախ անդրադառնում է պատմական անցյալին, վեր հանում նյութեր, որոնք թույլ են տալիս ճիշտ ընկալել իրողությունը։ Ո՞րն էր նրա պատասխանի գլխավոր էությունը։ Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը 2007-ից մինչև 2012-ը պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ինքն էլ է դա ընդունում։ Եվ հարց է ծագում, 2007 թվին չկար որևէ փաստ, կամ հիմա չկա որևէ փաստ, որ նա չգիտեր 2007 թվականին։ Եթե ինքն էդպես է որակում, ուրեմն ինքն էլ է չարիք։ Քանի որ չարիքին աջակցելը, ժողովրդին համոզելը, որ չարիքը նորից գա դառնա նախագահ, ցույց է տալիս, որ ինքը սկզբունքային չի եղել կամ հիմա, կամ այն ժամանակ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր