Watch What Happens Live with Andy Cohen հեռուստածրագրի եթերում Սելին Դիոնը պատմել Է, որ սեր «չի փնտրում» ամուսնու մահից հետո, բայց պատրաստ Է նոր հարաբերությունների:
Հաղորդավարի այն հարցին, թե նա հանդիպում Է արդյոք որեւԷ մեկի հետ եւ ինչ Է մտածում ամուսնության մասին, երգչուհին պատասխանել Է. «Ես ոչ ոքի հետ չեմ հանդիպում: Ես բոյֆրենդ չունեմ: Դա չի նշանակում, որ ես այլեւս ոչ ոքի չեմ գտնի: Եթե դա տեղի ունենա, հիանալի կլինի: Եթե դա տեղի չունենա, նույնպես հիանալի կլինի, որովհետեւ ես դեռ սիրահարված եմ»:
Դիոնը պարզաբանել Է, որ ինքն զգում Է իր ամուսնու՝ Ռենեի ներկայությունը: «Ես նրան ամեն օր տեսնում եմ իմ զավակների աչքերում: Իմ բախտը բերել Է, որ երեք հիանալի որդի ունեմ: Բայց ես բաց եմ նոր հարաբերութունների համար»,-հավելել Է երգչուհին:
Նա խոստացել Է երկրպագուներին պատմել, եթե իր կյանքում որեւԷ մեկը հայտնվի:
Դիոնի ամուսինը՝ Ռենե Անժելիլը, մահացել Է 2016 թվականին երկարատեւ հիվանդությունից հետո: Նրա մահվանից երկու օր անց կյանքից հեռացավ Սելինի ավագ եղբայրը՝ Դենիել Դիոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: