
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Միլանում Նիկոլ Փաշինյանին ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձի կողմից հարց ուղղելու միջադեպին:
«Հանդիպումը տեղի ունեցավ եկեղեցում, ինչպես գիտեք մուտքն ազատ է բոլորի համար: Իհարկե, նման հանդիպումների ժամանակ պետք է և իրականացվել են անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ, սակայն, միևնույն ժամանակ, անձնագրերի, փաստաթղթերի ստուգում չի եղել: Այդ առումով յուրաքանչյուր մարդ կարող է մուտք գործել եկեղեցի: Տվյալ անձնավորությունը հնարավորինս բարձր փորձում էր հարցը հնչեցնել: Վարչապետը հնարավորություն ընձեռեց հարց հնչեցնել, ինչին հանգամանալից մանրամասն պատասխանեց: Ես չէի գնահատի այդ հարց ու պատասխանը որպես միջադեպ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Վլադիմիր Կարապետյանը: