Արփինե Դավոյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանը պետք է գնա հանգստի և այլևս քաղաքականության հետ գործ չունենա:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներն ակտիվորեն «լծվել» «Վերնատան» հարցով ստատուս գրելու, արձագանքելու գործին՝ Արփինե Դավոյանը պատասխանեց. «Ես ինքս իմ ֆեյսբուքյան էջում նույնպես արձագանքել եմ, հարցազրուjցներում էլ եմ իմ վերաբերմունքը արտահայտել «Վերնատան» նկատմամբ, որովետև բազմաթիվ հարցեր են հնչում, ես ընդամենը պատասխանել եմ հանրության հարցերին: Հարցնում են՝ ովքեր են նրանք, ինչ պատահեց: Կարծում եմ, մենք պետք է արձագանքենք Հայաստանում տեղի ունեցող որևէ գործընթացի, որպես իշխանության ներկայացուցիչներ, ուղղակի այդ «Վերնատունը» չեմ կարող ասել ինչ է, Վետերանների միություն ասեմ, թե ինչ……Ես արդեն բավականին տարբեր անուններ եմ տվել, այս անգամ էլ ինձ թվում է՝ ինչ-որ Վետերանների միություն է՝ քաղաքականապես չկայացած, չհաջողված, իրենց տապալած և վատ հետագիծ ունեցոց մարդկանց հավաք է, որոնք ընդհանրապես հանրության կողմից չունեն աջակցություն: Ունեն աջակցություն որոշակի խմբակների կողմից, ու ներկայացնում են իրենց գործունեությունը՝ որպես հանրության խոսք, որպես վեհ գաղափարներ, որն իրականությունից շատ հեռու է: Ընդամենը պետք է տեսնել, թե ովքեր են այնտեղ հավաքված ու այլևս երևի այդ հարցին չանդրադառնանք»:
Ամբողջությամբ՝ aravot.am