«Մանկական Եվրատեսիլ»-ում Ռուսաստանի մասնակից Դենբերել Օորժակը ելույթ կունենա մրցույթում, չնայած հոսպիտալացվելուն: Այդ մասին լրագրողներին հայտնել Է մրցույթի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ 13-ամյա Դենբերել Օորժակը Լեհաստանում հոսպիտալացվել Է այն բանից հետո, երբ ուշաթափվել Է առաջին փորձից հետո:
«Այսօր առավոտից նրա մոտ Էր պրոդյուսերը: Նա իրեն լավ Է զգում եւ ելույթ կունենա մրցույթում»,-ասել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթի եզրափակիչը կկայանա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցի քաղաքում: Այս տարի Ռուսաստանը ներկայացնելու Է Տատյանա Մեժենցեւա եւ Դենբերել Օորժակ դուետը՝ «A time for us» երգով: Երեխաները սովորում են «Իգոր Կրուտոյի ակադեմիայում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: