ԱՄՆ շուկայում եկող տարվա մարտին ունիկալ ապրանք կհայտնվի՝ առաջին կոնտակտային լինզաները, որոնք կդանդաղեցնեն 8-12 տարեկան երեխաների մոտ կարճատեսության խորացումը։
Ինչպես տեղեկացնում է «Ռեմեդիումը», խոսքը CooperVision-ի արտադրության MiSight լինզաների մասին է, որոնք կանոնավոր օգտագործման դեպքում կարող են մոտավորապես 50 տոկոսով դանդաղեցնել ակնախնձորի երկարելու պրոցեսը, որը կարճատեսության հիմնական պատճառներից մեկն է։
Այդ լինզաները նվազեցնում են նաև կատարակտայի առաջացման և ցանցաթաղանթի շերտատման ռիսկը միոպիայի ծանր ձև ունեցող երեխաների մոտ։
Լինզաները թեսթավորել են 3 տարի։ Հետազոտությանը ներգրավվել է 135 երեխա։ Ապացուցվել է, որ MiSight լինզաների օգտագործումը կարող է 59 տոկոսով դանդաղեցնել կարճատեսության խորացումը սովորական կոնտակտային լինզաների համեմատությամբ։