Նոյեմբերին «Հիկարի» կենտրոնի նախագահ՝ Կարինե Փիլիպոսյանը և ճապոներենի մասնագետ՝ Արմինե Հարությունյանը Ճապոնիայում էին:
Իրականացվելու էր «Լույսի կռունկներ» մարդասիրական ծրագրի 3-րդ փուլի՝ Ճապոնիայի Երեխաների առողջության և զարգացման ազգային կենտրոնին հազար կռունկների հանձնման արարողությունը:
Արարողությունն իրականացվեց Տոկիոյում Հայաստանի դեսպանատանը: Դեսպան Պողոսյանի բացման խոսքից հետո ընթերցվեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան՝ պարոն Յամադայի ուղերձը ներկաներին:
Պատասխան շնորհակալական խոսքով հանդես եկավ Ճապոնիայի Երեխաների առողջության և զարգացման ազգային կենտրոնի հասարակության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ՝ տիկին Րուի Կոնդոն:
«Հիկարի» կենտրոնը ներկայացրեց կենտրոնի ստեղծման և գործունեության, ինչպես նաև «Լույսի կռունկներ» ծրագրի մասին պատմող շնորհանդես:
Ավարտին իրականացվեց կռունկների հանձնման արարողությունը: