
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ստացել եմ իմ դեմ ներկայացված հայցը որով պահանջվում է հերքում «Ազատություն» ռադիոկայանի իմ հայտնի հարցազրույցի միայն մեկ արտահայտության համար, այն դեպքում երբ Հ1-ին տրված պատասխան հարցազրույցում խոսք էր գնում իմ արտահայտած թվով չորս «իրականությանը չհամապատասխանող» մտքերի մասին։ Մնացածը ճիշտ էր փաստորեն… ու երևի ես դիմեմ դատարան:
Այստեղից կարելի է ենթադրել, որ դատարան դիմելը, որն իմ կարծիքով շարունակում է մնալ ոչ խելամիտ քայլ, ավելի շատ պծիչկա դնելու նպատակ ունի ու երևի մի քիչ էլ մամուլով ինքնավստահություն ձեռք բերելու նպատակ։
Դե ինչ, կաշխատեմ ապահովել դիտարժանությունը…»: