Facebook-ը կվերանայի իր մոտեցումը քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ. The Wall Street Journal
Advertisement 1000 x 90

Facebook-ը կվերանայի իր մոտեցումը քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ. The Wall Street Journal

Facebook-ը քննարկում Է սոցիալական ցանցի հարթակում քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ մոտեցման փոփոխության հնարավորությունը: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ վերջին շաբաթներին ընկերության ղեկավարությունը քննարկել Է քաղաքական գովազդի ընդգրկումը մեծացնելու հնարավորությունը: Այսպես, հրատարակության աղբյուրները պնդում են, որ ներկայում նվազագույն ընդգրկումը քաղաքական բնույթի հրապարակումների համար կազմում Է 100 մարդ:

Facebook-ի ղեկավարությունը պլանավորում Է այդ շեմը հասցնել մի քանի հազարի: Հրատարակության կարծիքով՝ նման փոփոխությունն ավանդ կներդներ կեղծ տեղեկատվության տարածման դեմ ընկերության պայքարում:

Հրատարակությունը նշում Է, որ գովազդի նկատմամբ Facebook-ի մոտեցման մեջ փոփոխություններ մտցնելը կօգնի խուսափել այն բանից, որ քաղաքական հրապարակումները միտված լինեն բացառապես մարդկանց փոքր խմբերին:

Ավելի վաղ Facebook-ի ղեկավար և հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արտահայտվել Է համանուն սոցիալական ցանցի հարթակում քաղաքական գովազդ զետեղելու հնարավորությունները պահպանելու օգտին:



Նման նյութեր