Արթուր Դանիելյան. «Բարեբախտաբար հիմնական օրենքը հսկող հիմնական դատարանի հիմնական դատավորը դեռևս Թովմասյան Հրայրն է»
Advertisement 1000 x 90

Արթուր Դանիելյան. «Բարեբախտաբար հիմնական օրենքը հսկող հիմնական դատարանի հիմնական դատավորը դեռևս Թովմասյան Հրայրն է»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.

«Էսօր Զախարովան, խոսելով հակամարտության կարգավորման մասին, շեշտել է, որ ԲՈԼՈՐ փախստականներն ու տեղահանվածները պիտի վերադառնան իրենց նախկին բնակավայրերը: Ադրբեջանի պնդմամբ իրենց մոտ արդեն մոտ 1 միլիոն տեղահանված կա, որ պիտի «վերադառնան» Արցախ: Արցախի բնակչությունը էս պահին 150,000 է:

Ու հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը հետևյալ հռետորիկ հարց կհնչեցնի ԱԺ-ում` «իսկ ադրբեջանցին մա՞րդ է, թե` ոչ»: Որտև, եթե տրանսը մարդ է ու կարա հպարտության և հատուկ պաշտպանության առարկա լինի, հնդիկը մարդ է ու կարա Հայաստանում արտագաղթը դադարեցնի, ապա ո՞նց կարա ադրբեջանցին մարդ չլինի: Իսկ դե մարդը ինչպես գիտեք բարձրագույն արժեք է, եթե չգիտեք, կարդացեք ՀՀ սահմանադրությունը:

Իմիջիայլոց ասեմ ձեզ, որ սա ոչ միայն Արցախին է վերաբերվում: Հայաստանի Մասիս քաղաքն ու շրջակա գյուղերը նենց չի որ…

Ու, եթե դուք այս ամենին դեմ եք, դուք ոչ միայն հետադեմ, սերժառոբական, թալանչի, շիզոֆրենիկ եք, այլ նաև օրինախախտ: Հիմնական օրենքի խախտող:

Բարեբախտաբար հիմնական օրենքը հսկող հիմնական դատարանի հիմնական դատավորը դեռևս Թովմասյան Հրայրն է: Սա է երկրի համար մեկ պոստը հիմա»:



Նման նյութեր