Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Ճապոնիա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այցի ամենակարևոր դրվագը լինելու է Հռոմի պապի այցը Նագասակի և Հիրոսիմա քաղաքներ. 2020 թվականին նշվելու է քաղաքների ատոմային ռմբակոծման 75-ամյակը: Այստեղից Կաթոլիկ աշխարհի քահանայապետը հանդես կգա զինաթափման մասին ուղերձով:
Ֆրանցիսկոս պապի այցը Ճապոնիա կշարունակվի մինչև նոյեմբերի 26-ը:
Ճապոնիայի բնակչության 0.5 տոկոսն է միայն կաթոլիկ: 127 միլիոն բնակչություն ունեցող երկրում մեծամասամբ դավանում են սինտոիզմ և բուդդայականությունը: