Քիմ Քարդաշյանն ափսոսանքով խոստովանել է, որ իրեն չի հաջողվել կոճկել Versace լեգենդար նորաձեւության տան բացառիկ զգեստը։ Աստղին ուղարկել են մուգ բալագույն շքեղ երեկոյան զգեստ, որը զարդարված է փայլերով եւ ենթադրվում էր, որ այն կկրի հերթական աշխարհիկ միջոցառման ժամանակ:
Ինչպես պարզվել է Դոնաթելլա Վերսաչեի օգնականներն ինչ-որ բան են շփոթել չափսերի առումով եւ Քիմը չի կարողացել կոճկել նվերը։ «Որքան շքեղ կլիներ Versace-ի այս զգեստը, եթե ես կարողանայի մտնել դրա մեջ»,- դառնությամբ խոստովանել է Քարդաշյանը:
Փոխարենը փարթամ կոնքերով Քիմը հեշտությամբ մտել է մեկ այլ հանդերձանքի մեջ․ խորը դեկոլտեով սպիտակ, մարմինն ընդգրկող, կողքերի հատվածում կտրվածքներով զգեստ։ Քիմն արձակել է երկար մազերը, արել ֆիրմային վառ դիմահարդարում ՝ ավելացնելով նրբաճաշակ ականջօղեր եւ ադամանդներով վզնոցներ։