Լրագրող Մարինա Բաղդագյուլյանի Facebook-յան գրառումը.
«Անձամբ ես Կտրիճ Դավոյին ու Շպռոտին հազար գլուխ բարձր եմ դասում, քան Սիրուշոյին ու իր «պռեգոմեշներին»: Էն, որ Սիրուշոն հայ ժողովրդի աշխատանքի մասին երգերը վերցրել այլանդակել ա ու էդ արանքում սեփական աչքերի, հայացքի ամեն նրբերանգի՝ կատաղիից մինչև անմեղ աղջկական, շուրթերի, այլ բարեմասնությունների գովազդն ա անում՝ ավազներում թավալվելով, ոտքերը գետիններին խփելով՝ էդ ոչինչ: Բայց որ Շպռոտը սարեցի Դավոյի մասին երգում ա շատ ուղիղ սեքսուալ համատեքստում՝ էդ ամոթ ու խայտառակություն ա»: