
Նոյեմբերիկ 23-ին ԱՄՆ-ի ամենամեծ մոլերից մեկը՝ Bloomingdales-ը մեկ օր նվիրել է «ՊռեԳոմեշ» զարդերին:
Հատուկ օրվա ընթացքում ներկայացվել և վաճառվել է երգչուհի Սիրուշոյի հայկական ապրանքանիշը: Սա առաջին անգամ է, որ Հայաստանում պատրաստված ապրանքանիշը ներկայացվում է Bloomingdales-ում։ Սիրոշոն ներկա է գտվել միջոցառմանը։
«Սա մեծ քայլ է հայկական զարդերը աշխարհին ներկայացնելու ճանապարհին։ Շնորհակալ ենք»:
«Շնորհակալ եմ բոլորին այնտեղ լինելու համար:Շատ արագ սպառվեցին զարդերը. այն մարդիկ, ովքեր չհասցրին ձեռք բերել՝ կարող են պատվիրել»։
«Չնայած նրան, որ զարդերը մոտ 1 ժամ հետո սպառվեցին, միջոցառումը չդադարեցրինք, մարդկանց հոսքը չէր դադարում, լուսանկարվել եմ 5 ժամ անդադար: Բայց լավ խոսքերն ու սերն այնքան շատ էին, որ հոգնածություն չէի զգում»,- հավելել է երգչուհին: