Ելիսեյան դաշտերը զարդարվել են ամանորյա լուսավառությամբ
Advertisement 1000 x 90

Ելիսեյան դաշտերը զարդարվել են ամանորյա լուսավառությամբ

Փարիզի Ելիսեյան դաշտերում նոյեմբերի 24-ի երեկոյան տեղի Է ունեցել Սուրբծննդյան եւ ամանորյա լուսավառության ավանդական արարողությունը՝ քաղաքագլուխ Անն Իդալգոյի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել Է BFM հեռուստաալիքը:

Վահանակին, որը տեղակայված Է ոչ թե մայթին, այլ Դաշտերի մեջտեղում, այս տարի քաղաքագլխի հետ կոճակը սեղմելու իրավունքն ստացել Էր դերասանուհի Լյուդվին Սանիեն: Նա հայտնի Է «Ռեմիի արկածների», «Օդի դիմադրությունը», «Թախիծ» ակումբը» ֆիլմերից: Նա խաղացել Է նաև «Երիտասարդ Պապը» սերիալում: Ելիսեյան դաշտերում տոնական լուսավառությունը կարելի կլինի տեսնել մինչև հունվարի 8-ը ներառյալ, ամեն օր 17:00-ից մինչև 02:00-ն: Դեկտեմբերի 25-ի Սուբծննդյան գիշերը և հունվարի 1-ի ամանորյա գիշերը լուսավորումը կշարունակվի մինչև առավոտ:

Ինչպես և անցյալ տարի, և ի տարբերություն մյուս տարիների, լուսաշղթաների համար ընտրվել Է ինտենսիվ կարմիր գույնը: Այդ գույնը կարձակեն 700 հազար փոքրիկ լուսադիոդային լամպիկներ, որնք զարդարում են Ելիսեյան դաշտերի 400 սոսիները: Սարքավորանքի, դրա տեղակայման և ԷլեկտրաԷներգիայի դիմաց վճարի արժեքը կկազմի 1 միլիոն եվրո:



Նման նյութեր