Հելսինկիի համալսարանի (Ֆինլանդիա) գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկների օգտագործումը մեծացնում է Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը:
MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ առավել վտանգավոր կարող են լինել ազդեցության լայն սպեկտրի հակաբիոտիկները և այն հակաբիոտիկները, որոնք կիրառվում են անաէրոբ բակտերիաների և սնկերի դեմ, պնդում է գիտական խմբի ղեկավար Ֆիլիպ Շեպերյանսը:
Նրա խոսքով՝ Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտների մեծ մասի մոտ պաթոլոգիան կարող է արտահայտվել աղիներում և նախորդել այնպիսի ախտանշանների առաջացմանը, ինչպես դանդաղկոտությունը, թրեմորը և մկանային ռիգիդայնությունը:
ԱՄՆ-ից և Նիդեռլանդներից գիտնականներն իրենց հերթին հայտնել են, որ մոտ ապագայում աշխարհը ժողովրդագրական իրավիճակի և մի շարք այլ գործոնների պատճառով կհամակվի Պարկինսոնի հիվանդության համավարակով: Այսօրվա դրությամբ՝ նյարդային համակարգի խանգարումները ժամանակակից աշխարհում հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն են, իսկ վերջին տասնամյակում առվել մեծ տարածվածություն է ունեցել Պարկինսոնի հիվանդությունը:
1990-2015 թվականներին այս հիվանդությամբ պացիենտների թիվը անցել է մի քանի միլիոնից: Գիտնականների հաշվարկներով՝ 2040 թվականին միջին տարիքի բնակչության թվի աճի պատճառով հիվանդների թիվն արդեն 12 միլիոնից կանցնի: