Հայաստանում կվերականգնվե՞ն հաստոցաշինության երբեմնի ավանդույթները. armradio.am
Advertisement 1000 x 90

Հայաստանում կվերականգնվե՞ն հաստոցաշինության երբեմնի ավանդույթները. armradio.am

Հայաստանի հաստոցաշինական երբեմնի ավանդույթները վերականգնելը բարդ է, բայց ոչ անհնարին։ Այս մասին «Ռադիոլուր»-ի հետ հարցազրույցում ասել է «Ֆրեզերային հաստոցների գործարան» ՍՊԸ հիմնադիր Սոկրատ Գրիգորյանը՝ կատակով, որ ֆիզիկայի օրենքները չեն փոխվել եւ դեռեւս ոլորտը հիմնված է ֆիզիկայի գործող օրենքների վրա։

Նա նաեւ նկատել է, որ աշխարհում հաստոցաշինության մեջ պարզապես շատ առաջ է գնացել ծրագրային կառավարումն ու ունիվերսալիզացումը, երբ մեկ հաստոց բազմակի նշանակությամբ օգտագործելու հնարավորություններ ունի։

Այս առումով էլ ընկերությունում խնդիր են դրել՝ հնարավորինս փորձել վերականգնել ոչ միայն հայկական հաստոցաշինության ավանդույթները, այլ նաեւ՝ մրցակցել արտերկրի որոշ հաստոց արտադրողների հետ։ Որոշ դեպքերում, ի դեպ, արդյունքները գերազանցում են սպասելիքները։

«Հաստոցը կոչվում է լայնաունիվերսալ գործիքաշինական ֆրեզերային հաստոց։ Ինչու» նայնաունիվերսալ, որովհետեւ իր «գլուխը», սեղանը հնարավոր է փոխել ու ե՛ւ հորիզոնական, ե՛ւ ուղղահայաց  մշակում իրականացնել, անկյան տակ մշակում իրականացնել»,- Հայաստանում հաստոցաշինության ավանդույթների վերականգնումը միանգամայն հնարավոր է։ Ասում է «Ֆրեզերային հաստոցների գործարան» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Սոկրատ Գրիգորյանը՝ ցույց տալով ընկերության կողմից մշակված նոր հաստոցի եւ դրան տրված նոր հնարավորությունների մասին։

«Հաստոցը չափերով շատ մեծ չէ, բայց ունի բավականին ամուր «իրան», որի վրա 300-400 կգ-անոց դետալ կարելի է տեղադրել եւ մշակել։ Հիմա մենք փորձում ենք ավելի կատարելագործել հաստոցը։ Օրինակ՝ սա երեք առանցքանի հաստոց է եւ մենք փորձում ենք նրան ավելացնել նաեւ չորրորդ առանցքը»,- նշում է Գրիգորյանը։

Ամբողջությամբ՝ armradio.am