Որքա՞ն է անհրաժեշտ արևի տակ գտնվել վիտամին D ստանալու համար
Advertisement 1000 x 90

Որքա՞ն է անհրաժեշտ արևի տակ գտնվել վիտամին D ստանալու համար

Վիտամին D-ի պակասն աշխարհի շատ երկրներում լուրջ խնդիր է համարվում: Խնդիրը սրվում է ձմռանը՝ արևի լույսի պակասի պայմաններում: Բոսթոնի համալսարանի մասնագետները կարծում են, որ օրգանիզմում այդ վիտամինի օպտիմալ քանակի ապահովման համար պահանջվում է արևի տակ գտնվել օրական 10-15 րոպե:

Օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին կարող են վկայել մի շարք ախտանիշներ, օրինակ՝ ցավ վերջույթներում և ոսկրերում, առավոտյան ժամերին հոդերի շարժունակության նվազում, գլխի հատվածում քրտնարտադրություն, ավելորդ քաշ, դեպրեսիվ վիճակ և աղիքային խնդիրներ:

Վիտամին D-ի պակասի ֆոնին բարձրանում է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը, այդ թվում՝ հիպերտոնիա, 2-րդ տեսակի դիաբետ և օստեոպորոզ: Վիտամին D-ի պակաս կարող է առաջանալ նունիսկ վիտամին D-ի պարունակությամբ մթերքներ օգտագործելիս, քանի որ այն լրացնելու համար կարևորագույն աղբյուր է արևի լույսը՝ նշում են մասնագետները:

med.news.am