Դրեզդենում կողոպտել են «Կանաչ կամար» թանգարանը, որը հայտնի Է թանկարժեք իրերի հավաքածուով
Advertisement 1000 x 90

Դրեզդենում կողոպտել են «Կանաչ կամար» թանգարանը, որը հայտնի Է թանկարժեք իրերի հավաքածուով

Դրեզդենում անհայտ կողոպտիչները թափանցել են «Կանաչ կամար» թանգարան, որտեղ պահվում Է Եվրոպայում գանձերի խոշորագույն հավաքածուն: Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտնել Է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Bild հրատարակության տվյալներով՝ հանցագործները թանգարանից հափշտակել են ադամանդներ և այլ արժեքավոր իրեր: Վնասը կարող Է կազմել միլիոնավոր եվրո, նշում Է թերթը: Նրա տվյալներով՝ կողոպտիչները թանգարան են մտել պատուհանից՝ նախապես հոսանքազրկելով շենքը:

«Կանաչ կամար» թանգարանում պահվում Է ոսկուց, արծաթից և թանկարժեք քարերից պատրաստված ցուցանմուշներ, փղոսկրից և այլ թանկարժեք նյութերից ապրանքներ: Իր անվանումը թանգարանն ստացել Է այն բանի պատճառով, որ առաջ սրահներից մեկում գտնվում Էին դահանակականաչ գույնով ներկված սյուներ:

Գանձատունը լուրջ վնասվածքներ Էր ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. դրա հավաքածուն երկար ժամանակ տեղավորված Էր Դրեզդենի «Ալբերտինում» կերպարվեստի թանգարանում: «Կանաչ կամարն» այցելուների առջև դռները բացել Է 2006 թվականի վերակառուցումից հետո: