
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Իսթանբուլ Բաշակշեհիրի» հետ խաղում, որը կկայանա հինգշաբթի` նոյեմբերի 28-ին:
Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Մխիթարյանը, որը վնասվածքի պատճառով արդեն 2 ամիս է` դաշտ դուրս չի եկել ու երեկ էլ չի մասնակցել «Բրեշիայի» հետ Ա Սերիայի խաղին, առավոտյան առանձին մարզում է անցկացրել:
Իտալական կայքի հաղորդմամբ, «Ռոմայի» գլխավոր մարզիչը հենց նրանց կվստահի թուրքական թիմի դեմ խաղում:
Նշենք` պարտության դեպքում «Ռոման» կկորցնի խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորելու շանսերը: