Ցուցարարները խափանել են ռեստորանում Վրաստանի նախագահի ընթրիքը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ցուցարարները խափանել են ռեստորանում Վրաստանի նախագահի ընթրիքը

Թբիլիսիում ցուցարարներն արգելափակել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ռեստորաններում մեկում։ Երկրի առաջնորդը չի կարողացել այնտեղից դուրս գալ մոտ 1 ժամ, հայտնում է Грузия Online-ը։

Լրագրողները ռեստորանում նկատել են պետության ղեկավարին, որը գտնվել է զանգվածային ցույցերի վայրից 100 մետր հեռավորության վրա։ Մոտ 15 ակտիվիստներ սուլել են, ոմանք համառորեն խնդրել են անձնակազմին բացել հաստատության դռները։

Զուրաբիշվիլիի ընթրիքը դիտվել է որպես երկրում տիրող քաղաքական ճգնաժամի հանդեպ հետաքրքրության բացակայություն։ Նախագահին կարողացել են ռեստորանից դորս բերել ոստիկանները, ովքեր հետ են մղել ակտիվիստներին ու նախագահին մոտեցրել մեքենային։

shantnews.am



Նման նյութեր