Նոյեմբերին ռեկորդային վեցերորդ թայֆունն է առաջացել Խաղաղ օվկիանոսում
Advertisement 1000 x 90

Նոյեմբերին ռեկորդային վեցերորդ թայֆունն է առաջացել Խաղաղ օվկիանոսում

Այս տարվա նոյեմբերին ռեկորդային՝ արդեն վեցերորդ թայֆունն է առաջացել Մարիանյան կղզիների շրջանում և ժամում 35 կիլոմետր արագությամբ շարժվում է դեպի հյուսիս – արևմուտք՝ Ֆիլիպինների կողմը: Նոյեմբերի 26-ին այդ մասին իր կայքում հայտնել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը:

Գերատեսչությունը նաև նավատերերին և նավապետերին հորդորել է այդ շրջանում պահպանել նախազգուշության առավելագույն միջոցները՝ նշելով, որ այնտեղ քամու պոռթկումները հասնում են վայրկյանում 25 մետրի, և, փորձագետների գնահատումներով՝ կսաստկանան:

Ներկայիս թայֆունն այս տարի արդեն 28-րդն է Խաղաղ օվկիանոսում: Նոյեմբերին վեց թայֆունը ռեկորդ է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Սովորաբար Խաղաղ օվկիանոսում դրանք առավել ակտիվորեն առաջանում են ամռանը և աշնան սկզբին, հավելել են օդերևութաբանական ծառայությունում:



Նման նյութեր