
Քաղաքապետ Հայկ Մարությանը հերքում է, որ 20 բեռնատարները քաղաքապետարանին Սամվել Ալեքսանյանն է նվիրել, սակայն թե ով է նվիրել այդ դեպքում,քաղաքապետը չի հիշում:
«Հրապարակի» հարցին, թե ինչու՞ են այդ նվերները գաղտնի պահվել, քաղաքապետը ասաց․
«Մեր քաղաքացիները ամեն ինչ էլ գիտեն»: Որտեղի՞ց՝ հարցրինք Մարությանին, պատասխանեց․
«Դե եթե 34-ը մենք ենք գնել, տրամաբանական է, որ մյուսները նվեր ենք ստացել»:
Նշենք, որ մինչ այդ նաև թիվն էր հերքվում, մեզ հարցնում էին, թե որտեղի՞ց ենք այդ թվերը վերցրել: