Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է «Լույս» խմբակցության ավագանու անդամների՝ Երևան քաղաքի զարգացման 5-ամյա ծրագրի վերաբերյալ հայտարարությանը:
«Ոչ մի հարց դուրս չի հանվել մեր 5-ամյա զարգացման ծրագրից: Ամենօրյա ռեժիմով ես աշխատում եմ տրանսպորտային համակարգի, ինչպես նաև վերելակների հարցի գլոբալ լուծման շուրջ: Այս պահին 20 վերելակ փոխվում է, քննարկվում է ավտոբուսների հարցը, որ հաջորդ տարի ինչ-որ չափաքանակ պետք է լինի Երևանում, որպեսզի սկսվի փոխարինման հարցը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարությանը:
Ավելի վաղ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ դիմել էին քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով պարզաբանումներ ներկայացնել մայրաքաղաքի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի վերաբերյալ: