Հռոմում պլանավորում են սահմանափակել զբոսաշրջիկների մուտքը Տրևի շատրվանի մերձակա հրապարակ
Advertisement 1000 x 90

Հռոմում պլանավորում են սահմանափակել զբոսաշրջիկների մուտքը Տրևի շատրվանի մերձակա հրապարակ

Հռոմի քաղաքապետարանում քննարկում են զբոսաշրջիկների թվի սահմանափակման հնարավորությունը, որոնք միաժամանակ այցելում են Տրևի շատրվանի մերձակա հրապարակ: Այդ մասին հայտնել Է Lonely Planet-ը:

Միջոցառումներից մեկը կարող Է դառնալ պաշտպանական արգելափակոցը շատրվանի շուրջը, որը ճանապարհորդներին թույլ չի տա նստել մարմարյա եզրաքարին կամ ցատկել ջուրը: Թե՛ մեկը և թե՛ մյուսն արգելված են, բայց այդուամենայնիվ պատահում են: Շատրվանի մոտ զբոսաշրջիկների քանակը սահմանափակելու երկրորդ միջոցը հրապարակ տանող հինգ փողոցներից յուրաքանչյուրում ոստիկանական պահակետերի տեղակայումն Է:

Այդ միջոցառումները թույլ կտան ոչ միայն պահպանել ճարտարապետական գլուխգործոցը, այլև, ինչպես կարծում են իշխանությունները, քաղաքի հյուրերին պատշպանել գրպանահատներից, սելֆիի համար լավագույն տեղի պատճառով վեճերից, ինչպես նաև վերջ կդնեն շատրվանի առջև ապօրինի առևտրային գործունեությանը: