«Այս տարի չի եղել». Լոլիտայի նախկին ամուսինը պատմել է երգչուհու հետ ինտիմի մասին
Advertisement 1000 x 90

«Այս տարի չի եղել». Լոլիտայի նախկին ամուսինը պատմել է երգչուհու հետ ինտիմի մասին

Ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում ցուցադրվել է «На самом деле» շոուի թողարկումը, որը նվիրված էր Դմիտրի Իվանովի եւ Լոլիտա Միլյավսկայայի սկանդալային ամուսնալուծությանը։ Սքվոշ խաղի եւ ֆիթնես մարզիչը եկել էր պրովոկացիոն հաղորդման ստուդիա՝ ստի դետեկտորով ստուգում անցնելու եւ ապացուցելու համար, որ երգչուհուն չի դավաճանել, իսկ նոր սիրավեպը սկսել է, երբ ինքն ու կինը բաժանվելու որոշում են կայացրել։

Երգչուհու նախկին ամուսնու խոսքով՝ հաղորդմանն իր մասնակցության պատճառ է դարձել մոր ինքնազգացողությունը։ Վերջինս հիվանդանոցում է հայտնվել որդու շուրջ աղմուկի պատճառով, այդ պատճառով Դմիտրին ցանկանում է արդարության հասնել։

«Հայրս ինձ միշտ սովորեցնում էր. «Որդիս, միշտ պաշտպանիր քո կանանց»։ Այդ պատճառով երբ եղբայրս զանգահարեց ինձ ու ասաց, որ մայրիկի ինքնազգացողությունը վատացել է, ես, անկեղծ ասած, համաձայնեցի մասնակցել ձեր հաղորդմանը։ Ես այլ պատճառներ չունեմ»,- խոստովանել է Դմիտրին։

Նա նաեւ չի թաքցրել, որ կնոջ հետ ինտիմ կյանքը բուռն չի եղել։ «Այս տարի մեզ մոտ ոչինչ չի եղել։ Նախորդ տարի երբեմն եղել է, էպիզոդիկ»,- հիշել է հաղորդման հյուրը։

Փորձագետները նշել են, որ Օլգա Կուլիեւայի հետ նամակագրության ընթացքում Դմիտրին հաճախ է անդրադառնում նրա կազմվածքի թեմային։ Նա հարթ որովայն ունի եւ սլացիկ ոտքեր։ Նրանք ենթադրել են, որ նրան չի բավականացրել ինտիմ մտերմությունը եւ դուր չի եկել՝ ինչ տեսք ունի Լոլիտան։ Այդ պատճառով էլ Դմիտրին սկսել է դավաճանել կնոջը։

Դմիտրի Իվանովը նշել է, որ հարաբերություններում ճգնաժամը սկսվել է, երբ արտիստը հրաժարվել է համատեղ երեխա ունենալ։ Մարզիկի խոսքով՝ Միլյավսկայան կարծում էր, որ արտամարմնային բեղմնավորման, փոխնակ մոր, ծննդաբերության, հետո նաեւ դայակների ծառայությունների համար վճարը չափազանց թանկ հաճույք է, իբրեւ իրենք դրա համար միջոցնոր չունեն։ Այս հարցում երգչուհու կտրականությունն է խաչ քաշել նրանց ամուսնության վրա։

style.news.am