«Նոյեմբերի 28-ը արդեն ավանդական դարձած հեռուստամարաթոնի օրն է: Այն կարելի է ասել՝ նաև պատմական է այն առումով, որ ավելի քան 20 տարվա մեջ առաջին անգամ մարաթոնի մեկնարկը կտրվի հայաստանյան եթերից:
«Մեզ համար Հայաստանից սկսելը շատ կարևոր է: Սա արվում է Հայաստանի ու Արցախի համար, և որոշել ենք, որ մեսիջներն այսուհետ այստեղից պետք է գնան, մուտքն այստեղից պետք է տրվի»,- թերթի հետ զրույցում մեկնաբանել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը՝ տեղեկացնելով, որ ազգային նվիրատվությունն այս տարի իրականցվելու է «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո:
Մարաթոնին ընդառաջ նաև ֆլեշմոբ է սկսվել: Մեկնարկը տվել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նա չելենջ-մարտահրավեր է նետել ընկերներին, որպեսզի նվիրաբերեն իրենց օրվա բաժակ սուրճը, կամ, այսպես ասած, մեկ բաժակ սուրճի նվիրատավություն կատարեն՝ այդ մեկ բաժակը պակաս խմելով:
Ի դեպ, եթերի ընթացքում անակնկալներ էլ են սպասվում, բայց թե ինչ՝ փակագծերը դեռ չեն բացում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: