Ինչու է Մոսկվա մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել
Advertisement 1000 x 90

Ինչու է Մոսկվա մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել

Ինչպես հայտնի է՝ «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության՝ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում հարկադիր վայրէջք էր կատարել:  ТАСС գործակալությունը փոխանցում է, որ հարկադիր վայրէջքի պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել:

Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ ավիաընկերությունը պահուստային ինքնաթիռ է ուղարկել ուղևորների հետևից, որն արդեն ուղևորվել է Մոսկվա: