Թրամփը «ներում Է շնորհել» երկու հնդկահավերին ԱՄՆ-ում Գոհաբանության օրվա տոնակատարությունից առաջ
Advertisement 1000 x 90

Թրամփը «ներում Է շնորհել» երկու հնդկահավերին ԱՄՆ-ում Գոհաբանության օրվա տոնակատարությունից առաջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 26-ին օգտվել Է նախագահի իր իրավունքից և «ներում շնորհել» այն երկու հնդկահավերին, որոնք Սպիտակ տուն Էին բերել նոյեմբերի 28-ին Գոհաբանության օրը նշելու համար:

Վարդերի պարտեզում տեղի ունեցած հատուկ արարողությանը Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը, որին ուղեկցում Էր նրա տիկին Մելանյան, արտասանել Է. «Բաթեր անունով հնդկահավին լիովին և վերջնականապես ներում Է շնորհված»: Միաժամանակ Թրամփը ներում Է շնորհել նաև երկրորդ հնդկահավին՝ Բաթերի «կրկնորդ» Բրեդին: Միացյալ Նահանգների ղեկավարը կատակել Է, որ երկու հնդկահավերն Էլ արդեն ստացել են ծանուցագրեր, որոնք նրանց պարտավորեցնում են ներկայանալու ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ՝ ցումունքներ տալու պետության ղեկավարի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում:

Բրեդը և Բաթերն այժմ կմեկնեն Վիրջինիայի նահանգի Պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ կապրեն ուսանողների հսկողությանք ներքո: Թրամփն ընտանիքի անդամների հետ տոնը կնշի Փալմ Բիչում (Ֆլորիդայի նահանգ)՝ իր Մար ա Լագո կալվածքում: Գոհաբանության օրը հնդկահավի մեծարման ավանդույթի սկիզբը դրվել Է 1947 թվականին, երբ Հնդկահավի ազգային դաշնությունը և Թռչնաբույծների ազգային խորհուրդն առաջին անգամ թռչուն նվիրեցին ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենին: ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը ներում Է շնորհել հնդկահավին, համարվում Է Ջոն Քենեդին:

Նա թռչնին ներում Է շնորհել 1963 թվականին Գոհաբանության օրվա առթիվ կայացած արարողությանը: ԱՄՆ-ում Գոհաբանության օրը նշվում Է ամեն տարի նոյեմբերի չորրորդ հինգշագբթի օրը, այս տարի տոնը զուգադիպում Է նոյեմբերի 28-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: