6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հունաստանի Կրետե կղզու մոտ
Advertisement 1000 x 90

6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հունաստանի Կրետե կղզու մոտ

Նոյեմբերի 27-ին 6 մագնիտուդով ուժգին երկրաշարժ Է տեղի ունեցել Հունաստանի Կրետե կղզու մոտ: Այդ մասին հայտնել Է Եվրամիջերկրածովյան ինստիտուտը:

Ցնցման Էպիկենտրոնը գտնվում Էր Կրետեից 35 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ 56 կիլոմետր խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվել:

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժն զգացվել Է Հունաստանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Աթենքում: