Պուտինը պատմել է, որ ծնողները դեմ են եղել սպորտով զբաղվելուն
Advertisement 1000 x 90

Պուտինը պատմել է, որ ծնողները դեմ են եղել սպորտով զբաղվելուն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ ծնողները դեմ են եղել, որ նա ակտիվ զբաղվի սպորտով: Պնդել են, որ ուսումն ավելի կարևոր է, քան սպորտը.

«Կարելի է ասել, որ դա ծեծկռտոց է, ձեռնամարտ, այդ պատճառով, պետք չէ դրանով զբաղվել»:

Ռուսաստանի առաջնորդի խոսքով, իր ընտանիքը շատ համեստ է ապրել՝ «կոմունալկայում», որը գտնվում էր 5-րդ հարկում: Բայց իր մարզիչը անձամբ է եկել և կարողացել է համոզել ծնողներին, որ սպորտը կօգնի իրեն, ոչ միայն ուսման մեջ, այլ նաև կյանքում, և ի վերջո ծնողները համաձայնել են:

«Ես սիրում էի մարզիչիս: Փաստորեն, Անատոլի Սոլոմոնովիչը ինձ «պոկեց» փողոցից և բակից: Ու, հնարավորություն տալով սպորտով զբաղվել, ես զգալիորեն փոխեցի մտածելակերպս և կյանքի առաջնահերթությունները: Այդ իմաստով, նա ազդեց իմ ճակատագրի վրա»,- պատմել է Վլադիմիր Պուտինը:

tass.ru