
Facebook-ն աշխատում է նոր գործիքի վրա, որը թույլ կտա օգտատերերին ստեղծել «Close Friends» խումբ, ինչպես Instagram-ում է։ Այն թույլ է տալիս օգտատերերին առանձնացնել իրենց իրական ընկերներին, ընտանեկան և ընդհանուր հետևորդներին։
Facebook-ում այն կկոչվի «Favourites»։ Օգտատերերը կկարողանան ստեղծել ֆեյսբուքյան ընկերների խումբ որոնց հետ՝ իրենց հիմնական էջից անկախ, կկիսվեն քոնթենթով։