
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունը հրավիրում է ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման փորձ ունեցող բոլոր հետաքրքրված կազմակերպություններին` մասնակցելու «Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ» ամենամյա մրցույթի կազմակերպման աշխատանքներին:
Ինչպես հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ծրագրի նպատակն է՝ ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը: