Հրապարակը գրում է. «ՊԵԿ նախագահի խորհրդական Սաթենիկ Գզողյանը, որը մամուլին հայտնի էր դարձել ՊԵԿ աստղաբաշխական պարգևվաճարներից, լինելով խորհրդական՝ համակարգում լուրջ՝ ազդեցիկ դեմք է։ Պատահական չէ, որ երբ Նիկոլ Փաշինյանը այցելել էր ՊԵԿ, նա նստած էր առաջին շարքում ՊԵԿ տեղակալներ Մաշադյանի ու Ներսիսյանի կողքին։
Նշենք, որ Սաթենիկի քույրն էլ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է՝ Սուսաննա Գոզղյանը, որը վերջին շրջանում փոխել է ազգանունը և դարձել Գզոգյան»։