Նոյեմբերի 29-30-ը Մոսկվայում կկայանա «Գրան-Պրի Մոսվկա. Ալրոսի Գավաթ» միջազգային գալա-մրցաշարը:
Մրցումային առաջին օրը միմյանց հետ կմրցեն 2 ուժեղագույն մարզիկները` օլիմպիական կրկնակի չեմպիոն, ռուս Ռոման Վլասովն ու աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:
«Օլիմպիական 2 ցիկլի գլխավոր աֆիշան «Ջուլֆալակյան-Վլասով» հակամարտությունն էր։ Երկու մարզիկները միասին նվաճել են Օլիմպիական 3, աշխարհի 7 և Եվրոպայի առաջնության 9 մեդալ։ Նրանց գոտեմարտը եղել ու շարունակում է համարվել տասնամյակի գլխավոր հակամարտություններից մեկը այդ մարզաձևում։
Այս շաբաթ ըմբշամարտի սիրահարներին յուրահատուկ հնարավորություն է ընձեռվել խորանալ այդ հակամարտության պատմության մեջ և տեսնել ժամանակի առաջատար մարզիկների գոտեմարտերի նոր սերիան։
Բացի դա, թե ՛ Վլասովը և թե ՛ Ջուլֆալակյանը խորհրդային մեծ ժամանակշրջանի ժառանգորդներ են: Արսեն Ջուլֆալակյանը 1988 թվականի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին է: Վաղ տարիքից Լևոն Արսենովիչը տղային իր հետ տարել է հավաքների: Ռոման Վլասովը Վիկտոր Կուզնեցովի սանն է` լեգենդար Ալեքսանդր Կարելինի առաջին ու միակ մարզչի: Բացի սպորտային նվաճումներից ու նվիրվածությունից ըմբշամարտին, նրանց միավորում են նաև ավանդույթները»,- գրում է wrestrus-ը: