Ամանոր 2020. ի՞նչ սպասել Սպիտակ մետաղյա առնետից. աստղագուշական կանխատեսումներ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ամանոր 2020. ի՞նչ սպասել Սպիտակ մետաղյա առնետից. աստղագուշական կանխատեսումներ. armeniasputnik.am

Առնետը շատ խելացի կենդանի է, որը կարող է գոյատևել գրեթե ցանկացած միջավայրում: Հենց նա է 2020 թվականի խորհրդանիշը, ուստի պետք է գալիք տարում լինել նպատակասլաց, համառ, հեշտությամբ չհանձնվել և շուտ կողմնորոշվել:

Ինչպես ասում է արևելյան աստղագուշակը, ամեն տարին իր գույնն ունի, քմահաճույքներն ու, իհարկե, կենդանիների հովանավորը: 2020 թվականը աստղագուշակները հայտարարել են Սպիտակ  մետաղյա առնետի տարի: Ինչպե՞ս տոնել Նոր տարին, որ գույներին նախապատվություն տալ առնետին հաճոյանալու և 2020 թվականին հաջողության հասնելու համար:

Ըստ չինական դիցաբանության ՝ առնետը խելացի, նպատակասլաց և համբերատար կենդանի է: Մետաղյա առնետի սպիտակ գույնը խորհրդանշում է հաջողություն ու բարգավաճում:

Նշենք, որ 2020 թվականը նահանջ տարի է: Սնահավատները վստահ են, որ այն վատ նշան է և նահանջ տարիներն իրենց հետ բերում են միայն ձախողումներ ու խնդիրներ, բայց այդքան էլ այդպես չէ: Հոգեբանները խորհուրդ են տալիս չմտածել կյանքի բացասական զարգացումների մասին և լցվել դրական էներգիայով և սպասումներով: Այդ ժամանակ Ձեզ կուղեկցեն միայն հաջողությունն ու դրական էմոցիաները:

Ինչպե՞ս դիմավորել Սպիտակ մետաղյա առնետին

Առնետը սիրում է ընտանեկան հարմարավետություն ու ջերմություն. լավ կլինի Ամանորը դիմավորել տանը՝ ընտանիքի, հարազատների և ընկերների հետ: Այս կենդանին մեծ սեր ունի համեղ ուտելիքների հանդեպ, ուստի կարող եք նրան գրավել Ձեր բազմազան ու համեղ ուտեստներով: Չմոռանաք պանրի մասին՝ որքան շատ, այնքան լավ: Նա միանշանակ գոհ կմնա:

Ինչպե՞ս նշել Նոր տարին

2020 թվականի  գույնը սպիտակն է, իսկ մետաղյա զարդերը շատ ակտուալ են: Կարող եք նախապատվություն տալ նաև կաթնագույն, մոխրագույն, շագանակագույն և բաց դեղին գույներին: Ամանորի գիշերը Ձեր տեսքը պետք է շլացուցիչ լինի: Հագուստի վրա կարող են լինել փայլուն դետալներ:

Ի՞նչ նվիրել սիրելիներին Նոր տարվա գիշերը

Նվերների ցանկն, իհարկե, գլխավորում են թանկարժեք մետաղյա զարդերը՝ ոսկե և արծաթե: Սպիտակ առնետի տարում  նռնաքարը  կդառնա կրքի, էներգիայի և հարստության խորհրդանիշ:

Ընկերների համար լավ ընտրություն կլինեն տարվա խորհրդանիշ առնետի պատկերով հուշանվերները, ինչպես նաև փափուկ գորգերը, բարձերը, սրբիչները, հոտավետ մոմերն ու գիշերային լամպերը:

Ի՞նչ սպասել առնետից 2020 թվականին

Սպիտակ մետաղյա առնետի տարում աստղագուշակները կանխատեսում են ֆինանսական հաջողություններ աշխատանքում և բիզնեսում: Հաջողության կհասնեն նրանք, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել:Պետք է լինել խելամիտ և արագաշարժ: Սպիտակ առնետը «շատ է սիրում» ազնվությունն ու արդարությունը:

2020 թվականին պետք է պատրաստ լինել կտրուկ փոփոխությունների: Միգուցե  ստիպված լինեք փոխել աշխատատեղը, տունը, անգամ ընտանեկան կարգավիճակը (բաժանում): Ֆինանսական առումով փոփոխությունները կլինեն միայն դրական, քանի որ տարին խոստանում է ճոխություններ: Ցանկացած իրավիճակում փնտրեք ոչ ստանդարտ լուծումներ:

Բացի այդ, առնետի տարին խոստանում է լինել սիրային և կրքոտ: Նրանք, ովքեր դեռ չեն հանդիպել իրենց կեսին, 2020-ին կունենան նոր խոստումնալից ծանոթություններ, որոնք կվերածվեն ջերմ հարաբերությունների: Եկող տարին նպաստավոր է երկարատև ամուսնություն և ամուր ընտանիք  ստեղծելու համար:

Որո՞նք են առնետից սպասվող վտանգները

Աստղագուշակները նախազգուշացնում են, որ 2020 թվականին տրամադրությունը բավականին հաճախ կփոփոխվի: Առողջական և քնի հետ կապված խնդիրներ կարող են առաջ գալ, այնպես որ ժամանակ գտեք հանգստանալու համար:

Սիրային հարաբերություններում կարևոր է սովորել` ինչպես միմյանց ազատություն տալ, որպեսզի չհոգնեք իրարից: Պետք է հիշել, որ նույնիսկ ազատության սահմանափակումների վերաբերյալ չնչին վեճերը կարող են բաժանության առիթ հանդիսանալ:

Ինչ վերաբերում է գործընկերների հետ փոխգործակցությանը, ապա այս տարի ավելի լավ է ուշադիր գործել՝  առանց էմոցիաների` վերլուծելով իրավիճակը: Աշխատանքային դժվարություններ կարող են առաջանալ ռիսկային որոշումների պատճառով:

Կարևոր է պաշտպանել Ձեր շահերը, հիշել Ձեր և սիրելիների բարեկեցության մասին, այլ ոչ թե զոհաբերել Ձեզ՝ հանուն ուրիշների գաղափարների, որոնք դեմ են Ձեր սկզբունքներին:

Առնետն անպայման կզարմացնի մեզանից յուրաքանչյուրին: 2020 թվականը Ձեզ հնարավորություն կտա երազանքներն իրականացնել:

Նոր տարում ամեն ինչ կսկսվի նոր, մաքուր էջից, որի վրա ազատ ենք պատկերելու մեր երազածը: Ժամանակն է առանց վերապահումների և լիարժեք գործել:

armeniasputnik.am