
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն աշխատանքային քննարկում է նախաձեռնում՝ ճանապարհատրանսպորտային ոլորտի խնդիրները քննարկելու համար: Վահե Էնֆիաջյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հաշվի առնելով վերջին շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը, օրենսդրական անհրաժեշտ կարգավորումների բացակայությունը և խնդրի հրատապությունը, սույն թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ին, նախաձեռնել եմ աշխատանքային խմբի հանդիպում՝ ոլորտի մասնագետների և փորձագետների մասնակցությամբ: Ուստի, հրավիրում եմ բոլոր շահագրգիռ անձանց՝ աշխատանքային խմբում ներգրավվելու, քննարկումներին մասնակցելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար: Ցանկության դեպքում կարող եք կապ հաստատել իմ գրասենյակի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ (374-11) 51 36 90»,- գրել է Էնֆիաջյանը: