Կանացի օրենքներ՝ Իրինա Խակամադայից
Advertisement 1000 x 90

Կանացի օրենքներ՝ Իրինա Խակամադայից

Ստորև ներկայացվող կյանքի կանոնները կանանց համար առանձնացրել է հայտնի քաղաքական գործիչ և հրապարակախոս Իրինա Խակամադան:

1. Մեկնընդմիշ հիշեք, կամ որ ավելի լավ է՝ ականջներիդ օղ արեք, որ սպիտակ ձիու վրա ասպետը գոյություն չունի: Ոչ ոք պարտավոր չէ ձեզ երջանկացնել և փրկել ճակատագրի հարվածներից: Ժամանակի ընթացքում տղամարդն ուղղակի կհոգնի ձեր հետևից քարշ տալ նվնվոցների ու բողոքների ճամպրուկը: Հիմնական խորհուրդը նրանում է կայանում, որ դուք պետք է կենտրոնանաք ոչ թե տղամարդու փնտրտուքների վրա, այլ ձեր սեփական երազանքի և ինքնահաստատաման, նպատակների իրակացման վրա:

2. Երբ ինձ ասում են՝ «Իռա, դու հիմարի մեկն ես», ես պատասխանում եմ՝ «Այո, համաձայն եմ»: Իսկ հետո անում են այն, ինչ ինքս եմ հարմար գտնում՝ երբեք ոչինչ և ոչ ոքի չապացուցելով: Ինչպես մեր տատերն էին ասում՝ «Ոչ ոքի արշինով մի՛ չափվեք»:

3.Իսկ ի՞նչ անել:

Ձեզ կասեմ հետևյալը՝ երազել սովորեք, ձեր առաջ մեծ նպատակներ դրեք, և շարժվեք դրանց իրագործման ուղղությամբ՝ ընդ որում վայելելով ոչ թե վերջնական արդյունքը, այլ պրոցեսը: Եթե կարողանաք ձեզ ընտելացնել այդ բնավարությանը և զարգացնել այն, ապա հավատացեք, որ ամեն ինչ իր հունով կգնա՝ երազանքները, կարիերան և սերը…

4.Տղամարդուն մի դարձրեք ձեր կյանքի իմաստն ու մի դրեք երկրագնդի կենտորնում: Նա պետք է ձեր կյանքի մի մասը կազմի՝ լրացնելով ձեզ:

5. Անընդհատ սովորեք նորը: Սա այն միակ ապահովագրումն է, որը ձեզ օգնելու է կյանքի դժվարին պայմաններում:

6.Տղամարդու հետ պետք է միաժամանակ թե՛ հիմարիկ լինել, թե՛ խելացի: Ի դեպ, այս հմտություներին պետք է այնպես լավ տիրապետել, որ միանգամից կարողանաք դիվանագիտորեն կերպարանափոխվել: Տղամարդիկ շատ կարծրատիպերով են՝ մեկ կինը հարուստ է, մեկ շատ խելացի, մեկ անսահման անհեռանկար… Այդ իսկ պատճառով պետք է անկանխատեսելի և ճկուն լինել՝ հարաբերություններն կառուցելով թեթև շնչի և հումորի զգացումի վրա:

7.Մի՛ վախեցեք հուսահատությունից: Եղել են պահեր, երբ ես փակվել եմ սենյակում, օրերով տնից դուրս չեմ եկել, խղճացել եմ ինձ: Նույնիսկ թվացել է, թե ինձ դուր է գալիս դժբախտ լինել: Բայց սթափվել եմ, քանի որ առաջին հերթին օրգանիզմիս այդ վիճակը դուր չի եկել. կյանքը շարունակվում է՝ ես ողջ եմ, հարազատներս առողջ են ու կենդանի, արևն էլ փայլում է: Վե՛ր կացեք և առա՛ջ գնացեք:

8.Ասեմ, որ ճակատագիրը նման է առյուծի. հենց վախեցաք նրանից, նա սկսելու է հարձակվել, իսկ եթե վախ չկա, ապա նա ձեզ կտանի այնտեղ, որտեղ հենց դուք, այ հենց ԴՈՒՔ եք ուզում:

Այս խորհուրդներն իրոք սթափեցնող են՝ ինչքան էլ որ դժվար է կին լինելը…

vnews.am