Եվս մեկն Արթուր Վանեցյանին փոխարինելու հայտ է ներկայացրել. ո՞վ է նա. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Եվս մեկն Արթուր Վանեցյանին փոխարինելու հայտ է ներկայացրել. ո՞վ է նա. armeniasputnik.am

ՀՖՖ նախագահի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը։ Այս մասին նշված է նրա Facebook-յան էջում։

Օրեր առաջ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ու ՀՖՖ գործկոմի հրաժարականից հետո ՀՖՖ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն էր առաջադրել նաև անվանի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:

2017 թվականին Վանաձորի «Լոռին» վերահիմնադրելուց հետո Թովմաս Գրիգորյանը կարողացավ իրականացնել, ինչպես ինքն էր ասում, իր ֆուտբոլային գլխավոր երազանքը: Հիմա էլ ֆուտբոլային գործունության շարունակությունը նա փորձելու է ի կատար ածել ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Գրիգորյանը ֆուտբոլային աշխարհ մուտք գործեց 2002 թվականին, երբ հիմնադրեց ֆուտզալի «Թալ Գրիգ» ակումբը, որը դարձավ Հայաստանի կրկնակի չեմպիոն և առաջինը հայկական թիմերից ֆուտզալով կարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը: 2004 թվականից Գրիգորյանը ՀՖՖ գործկոմի անդամ է: 2017 թվականին նա վերահիմնադրեց «Լոռի» ֆուտբոլային ակումբը, որը Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության լիարժեք անդամներից մեկն է:

Sputnik Արմենիայի աղբյուրների համաձայն` Հովհաննիսյանից ու Գրիգորյանից բացի, ՀՖՖ նախագահի պաշտոնում դեռևս 3-ը կառաջադրեն իրենց թեկնածությունը, իսկ համացանցում ու տարբեր լրատվամիջոցներում առայժմ շրջանառվում է միայն ՀՖՖ գործկոմի` արդեն նախկին անդամ Արեն Մկրտչյանի անունը:

Հիշեցնենք` Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 23-ին։

armeniasputnik.am