UFC խառը մենամարտերի մարտիկ, ամերիկացի Ուոլտ Հարիսը հուզիչ նամակ է գրել իր խորթ աղջկան՝ Անյա Բլանշարդին: Հիշեցնենք, որ Անյա Բլանշարդի մարմնի մնացորդները հայտնաբերվել էին երկու օր առաջ: Իսկ աղջիկն անհետացել էր հոկտեմբերի 24-ի գիշերը: Ոստիկանությունը ձերբակալել է սպանության մեջ կասկածվող երկու մարդու:
«Դու ինձ լույս պարգևեցիր, իսկ հիմա ես չեմ կարող հաղթահարել այս ցավը: Ես գիտեմ՝ դու կուզենայիր, որ ես միշտ ուժեղ լինեի: Հիմա դա ինձ շատ դժվար է անել, փոքրի՛կս: Հիմա ամեն ինչ կորցրել է իմաստը, բայց ես քեզ խոստանում եմ, որ ուժ կգտնեմ»,- Insragram-ի իր էջում գրել է Հարիսը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հարիսը հրաժարվել է իր առաջիկա մենամարտերից, մասնավորապես արդեն որոշված է, որ նա չի մասնակցի դեկտեմբերի 7-ին նախատեսված Ալիստար Օվերիմի հետ մենամարտին: